Ինդոնեզիայում դեկտեմբերի 3-ին կործանված ոստիկանական օդանավի առնվազն 12 ուղեւորները զոհված են համարվում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մինչեւ օդանավի ընկնելը պայթյուն է լսվել։ Նստարանների մասերը ու մարդկանց մարմինները գտել էին տեղի բնակիչները»,- հայտնել է  Տանջունգ-Պինանգ ռազմածովային կայանի ղեկավար Ս․ Իրավանը։

Պարբերականի տվյալներով, օդանավը ընկել է Հարավչինական ծովում՝ Ռիաու կղզու մոտ։ Օդանավը Պանկալպինանգ քաղաքից Բատամ էր ուղեւորվում։

Զինվորոկանը նաեւ նշել է, որ  վթարի ենթադրյալ վայր են ուղարկվել նավեր՝ որոնողական գործողության համար։