ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Օքլենդ քաղաքում մշակութային կենտրոնում բռնկված հրդեհից 9 մարդ է զոհվել։ Մշակութային կենտրոնում մասնավորապես գտնվում է Rave Cave գիշերային ակումբն ու տեղի նկարիչների ստուդիաները։ Այս մասին հայտնում է Fox2–ը։
ITV–ի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 3-ի գիշերը, երբ շենքում ավելի քան 100 մարդ կար։ Բռնկումից հետո սկսել են այցելուներին տարհանել։ Այդուհանդերձ հրշեջների խոսքով՝ շենքում կարող է մի քանի տասնյակ մարդ լինել, որոնք արգելափակված են մնացել։ Անհետ կորած է համարվում 13-25 մարդ:
Հրդեհի պատճառները պարզվում են:





























