Չինաստանի հարավ-արեւմուտքում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով 9 մարդ է զոհվել, 20 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:

Վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, Յունան նահանգի Դեհուն շրջանում: Ավտոբուսը բախվել է հանդիպակաց ուղղությամբ շարժվող բեռնատարին:

20 մարդ հոսպիտալացվել է, 3-ը՝ լուրջ վնասվածքներով:

Վթարի պատճառը պարզվում է: