Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել  հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ եւ դիպուկահար հրացաններ /33 կրակոց/:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջնագծի արեւելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/:

ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է եւ լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո: