Թուրքիայի քաղաքական հայացքների համար բուհերից հեռացված դասախոսները Փողոցի ակադեմիա անունը կրող դասախոսությունների շարք են սկսել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Փողոցի ակադեմիայի առաջին բացօթյա դասախոսությունը տեղի է ունեցել Անկարայի «Կուղլուփարք» կոչվող այգում։

Առաջին դասախոսությունը վարել են Յասին Դուրաքը եւ Մեհմեդ Մութլուն։