Ամերիկյան Կոլորադո նահանգի ընտրական կոլեգիայի անդամները հայցով դիմել են դաշնային դատարան՝ վիճարկելու օրենքը, որի համաձայն ընտրիչները պետք է քվեարկեն այն թեկնածուի օգտին, ով ընտրություններում ավելի շատ ձայներ է ստացել: Այս մասին հայտնում է Denver Post-ը:
Հայցվորների փաստաբանի խոսքով՝ Կոլորադոյի ընտրական կոլեգիայի երկու անդամներ ցանկանում են «խղճի մտոք քվեարկել եւ կատարել իրենց սահմանադրական պարտքը»: Կոլորադոյի օրենքով արգելված է ընտրիչների կողմից քվեարկվող թեկնածուին ընտրելը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոլորադոյի ընտրական կոլեգիայի անդամները քաղաքական հասարակական կազմակերպություն են հիմնել՝ Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնին հասնել թույլ չտալու համար: Կազմակերպության նպատակն է հանրապետական եւ դեմոկրատ ընտրիչներին համոզել համատեղ հանդես գալ հանրապետական այլ թեկնածուի օգտին կամ քվերակությունը «փակուղի» մտցնել:





























