Հայաստանում ֆիզիկական անձանց կազատեն ձեռներեցություն համարվող գործարքներից ԱԱՀ–ի ուշացման տուգանքներից։ Այս մասին ասված է «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հարկային արտոնությունների մասին» օրինագծում, որը հավանություն է ստացել դեկտեմբերի 8-ին կառավարության նիստում։
Նշենք, որ Հայաստանի գործող օրենսդրության համաձայն՝ ԱԱՀ–ն գանձում են նաեւ ֆիզիկական անձանցից, որոնք մեկ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան մեկ մեքենա, հողամաս կամ տուն են վաճառում։ ԱԱՀ–ն գանձվում է 2-րդ գործարքից սկսած։ Օրինագիծն առաջարկում է տույժերից եւ տուգանքներից ազատել այն քաղաքացիներին, որոնք այդպիսով մինչեւ 2016-ի սեպտեմբերի 30-ը պարտքեր են կուտակել։ Կներվեն միայն ուշացման համար կուտակած տուգանքները, սակայն ԱԱՀ–ից չեն ազատի։ Ավելին՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում նրանք պարտավոր են այդ ԱԱՀ–ն մուծել։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |





























