Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ ոստիկանների դեմ իրականացված հարձակման հետեւանքով սպանվածների թիվը հասել է 29-ի , ընդ որում նրանցից 27-ը ոստիկաններ են։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։

Պայթյունների հետեւանքով տուժածների թիվը  հասել է 166-ի։ Ավելի վաղ հայտնել էին 15 զոհերի ու 70 վիրավորների մասին։

Առաջին պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիկտաշ կենտրոնական թաղամասերից մեկում՝ «Վոդաֆոն Արենա» մարզադաշտի մոտ ։Ավելի ուշ ներքին գործերի նախարարը հայտնել է նաեւ երկրորդ պայթյունի մասին, որը ենթադրաբար մահապարտ ահաբեկիչ է իրականացրել։