Ավստրալիայի Շեպարտոն քաղաքի դիջեյ Գրեգ Ջեշկեն հիմնովին պատրաստվում է Նոր տարուն՝ տունը զարդարելով երեւի թե ամենագեղեցիկ տոնական լույսերով, հայտնում է Life–ը։

Տան ճակատամասը զարդարող 280 հազար տոնական լույսերը վառվում են եւ թարթում հայտնի երաժշտությունների տակտին համահունչ։

Ֆեյսբուքի իր էջում Գրեգը խոստացել է, որ դեկտեմբերի 1-24-ն ամեն օր երգացանկին նոր կատարում կավելացնի։ Shepparton News–ի փոխանցմամբ՝ ամանորյա լույսերն ամեն մի երգին հարմարեցնելու համար դիջեյը մոտ 6 ժամ է ծախսում։