Փարիզում Էյֆելյան աշտարակի լույսերը դեկտեմբերի 14-ի երեկոյան կմարեն՝ որպես փարիզեցիների աջակցության նշան սիրիական Հալեպ քաղաքի բնակիչներին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Հիդալգոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր երեկոյան՝ 20։00-ին Էյֆելյան աշտարակի լույսները կմարեն, որպեսզի խորհրդանշորեն հիշեցնեն Հալեպին ու նրա բնակիչներին Փարիզ քաղաքի աջակցության մասին»,- հայտնել է Հիդալգոն իր Twitter միկրոբլոգում։





























