Իսրայելի քնեսեթի աշխատակազմի ու պատգամավորական կազմի 50 կին աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքում կարճափեշ կիսաշրջազգեստ հագնելու արգելքի դեմ, փոխանցում է BBC–ն։

Բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ որոշ կին աշխատողների ու քնեսեթի անդամների թույլ չեն տվել շենք մտնել, քանի որ ըստ պահակների նրանց զգեստները չափից կարճ էին։

Իսրայելի պատգամավորների օգնականների միության ներկայացուցիչ Ասաֆ Գոլդֆարբի փոխանցմամբ խոսքն առնվազն 15 կին պատգամավորի ու աշխատողի մասին էր։ Գոլդֆարբի խոսքով, քնեսեթի անվտանգության ծառայությունը նրանց ասել է, որ կիսաշրջազգեստները չպետք է ծնկից ավելի քան 5 սմ վեր լինեն։

Բողոքի ակցիայի մասնակիցները ասում են, որ վերջերս քնեսեթում խստացրել են դրես կոդը, առանց բացատրելու, թե որն է պատճառը։

Կանայք բողոքի ցույցին եկել էին կարճափեշ զգեստներով ու կիսաշրջազգեստներով։