Իտալիայի նոր վարչապետ Պաոլո Ջենթիլոնին ու նրա ձեւավորած կառավորությունը վստահության քվե է ստացել Իտալիայի խորհրդարանի երկու պալատներից, հայտնում է DW–ն։

Կառավարությանն ու նոր վարչապետին աջակցություն են հայտնել 368 պատգամավոր ու 169 սենատոր, դեմ է քվեարկել 105 պատգամավոր ու 99 սենատոր։

Իտալիայի խորհրդարանի երկու պալատների հավանությունը նշանակում է, որ երկրի կառավարության նոր ղեկավարը պաշտոնապես սկսում է իր պաշտոնավարությունը։