Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչականծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացվածմի շարք քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա 2 անձանց մեղադրանքներ են առաջադրվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում ԿարգոՍերվիս» ՍՊ ընկերության հիմնադիր Արմեն Պետրոսյանը հաղորդմամբ հայտնել է, որ, իր կարծիքով, իր ընկերության գործարքներին առնչվող եւ առեւտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնից փոխանցվել են իր մրցակիցներին, ովքեր այդ տվյալները հրապարակել են«Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում, որի պատճառով իր ընկերությանը պատճառվել են վնասներ:

Դեպքի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից ապօրինի լուսանկարել է «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության գործարքներին առնչվող եւ առեւտրային գաղտնիք կազմող տեղեկությունները եւ դրանք փոխանցել է մրցակից, բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Գոստրանս Պլյուս» ՍՊընկերության տնօրեն, իր ընկերուհի Սաթենիկ Հակոբյանին:

Հիշյալ հանցավոր գործողությունների արդյունքում «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում հասանելի են դարձել բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերությանը վերաբերող առեւտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀկառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանին, իսկ առեւտրային գաղտնիք կազմող տեղեկությունն ապօրինի հավաքելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ինմասով մեղադրանք է առաջադրվել նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Սաթենիկ Հակոբյանին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործինախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այնհաստատելու եւ դատարան ուղարկելու համար: