Մենք քննարկումներ անում ենք լաստանավերով եւ ավիափոխադրումներ անելու տարբերակները, արդյունքները շուտով պարզ կլինեն, կամ դրական, կամ բացասական: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վերին Լարսի անցակետում ձյունը դադարում է, ձնահոսքն է սկսում, ամռանը գետն է վարարում, եւ անընդհատ խնդիրների առջեւ է կանգնում Հայաստանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Մենք քննարկումներ անում ենք լաստանավերով փոխադրումներ անելու համար, արդյունքները շուտով պարզ կլինեն, կամ դրական, կամ բացասական: Դա պայմանավորված է միայն գնային առումով: Բեռնափոխադրողը հաշվում է, թե ինչ կարող է արժենալ դա իրենց վրա: Եթե Լարսը բացվում է, գերադասում են Լարսով տեղափոխել: Պետության աջակցությունը չի բացառվում, քննարկումները շարունակվում են»,-ասաց նա: