Արքայազն Հարրիի եւ նրա սիրեցյալի՝ դերասանուհի Մեգան Մարքլի համատեղ լուսանկարը հայտնվել է The Sun տաբլոիդի շապիկին։ Լրագրողները սիրահար զույգին նկատել էին տոնական Լոնդոնով զբոսնելիս։
Արքայազնի ընկերներից մեկը պարբերականին հայտնել է, որ սիրահարներն ապրում են մեկը մյուսով։ «Հարրին շատ զգայուն է իր անձնական կյանքին վերաբերվող հարցերում, սակայն դա չի նշանակում, որ նրանք վախենում են միասին երեւալ հանրությանը»,– ասել է նա։
Պարբերականի տվյալներով՝ զույգը ներկա է եղել նաեւ Պիտեր Պենի մասին ներկայացմանը։






























