Սուխումում մեկնարկել է Աբխազիայի ընդդիմադիր ուժերի կազմակերպած ժողովրդական հավաքը, հայտնում է «Սպուտնիկ Աբխազիա»–ն։
Հավաքվածների առաջ ելույթ ունեցողները դժգոհություն հայտնեցին երկրի ղեկավարության գործունեության կապակցությամբ եւ քննադատեցին Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի կառավարումը։ Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են խաղաղ բողոքի երթ անցկացնել, իսկ կազմակերպիչները կոչ են անում չցրվել, մինչեւ պետության ղեկավարը ինքնակամ հրաժարականի որոշում չկայացնի։





























