Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կկրճատի 20 միավոր հաստիք: Համապատասխան որոշման նախագիծը ընդունվել է դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարկիսյանը հայտարարել է, որ ուսումնամեթոդական կենտրոնը կմիավորվի «Գեոդեզիա եւ քարտեզագրում» կազմակերպությանը: Միավորման շնորհիվ կկրճատվի 20 միավոր հաստիք եւ կտնտեսվի 30 մլն դրամ (մոտ 62 հազար դոլար):