Google կորպորացիան մեկ տեսահոլովակում է հավաքել անցնող տարվա այն իրադարձությունները, որոնցով ամենաշատն են հետաքրքրվել որոնման ծառայության օգտատերերը, հայտնում է Lenta–ն։

Տեսահոլովակը ստեղծվել է ամբողջ աշխարհի օգտատերերի ամենատարածված հարցումների հիման վրա։ Այն ստեղծողները վերհիշել են նաեւ տարբեր երկրներում տեղի ունեցած եւ տխուր, եւ ուրախ իրադարձությունները, հարգել կյանքից հեռացած աստղերի ու ահաբեկչությունների զոհերի հիշատակը։ Տեսահոլովակն ավարտվում է հետեւյալ բառերով «Սերը ձեր առջեւում է։ Շարունակեք որոնել»։