Դեկտեմբերի 18-ին Սթիվեն Սփիլբերգի ծննդյան օրն է: Ռեժիսորը նկարահանել է դարի այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Ծնոտները», «Յուրյան ժամանակաշրջանի պարկ», «Շինդլերի ցուցակը», «Ինդիանա Ջոնս», «Այլմոլորակայինը», «Երրորդ մակարդակի մտերիմ կապեր» եւ այլն:
Ներկայացնում ենք ռեժիսորի կյանքից քիչ հայտնի փաստեր, որոնք հետաքրքիր է իմանալ:
1.Սթիվեն Սփիլբերգը ծնվել է Ցինցինատիում՝ ուղղափառ հրեաների ընտանիքում: Առաջին անգամ կինոթատրոնում է հայտնվել Նյու Ջերսիում, իսկ կինոյով իսկապես տարվել է պատանեկության տարիքում, երբ ապրում էր Արիզոնայում: Ասում են, որ մոտավորապես նույն ժամանակաշրջանում էլ նա սովորել է դրանով գումար վաստակել: 8 մմ-անոց ժապավենով ֆիլմեր նկարահանելով՝ երիտասարդ ռեժիսորը 25 ցենտ էր պահանջում կինոդիտման մուտքի համար, մինչ նրա քույրն ադիբուդի էր վաճառում:
2. Կարիերայի արշալույսին Սթիվեն Սփիլբերգը երկու անգամ փորձել է ընդունվել Հարավային Քալիֆորնիայի համալսարանին կից կինոյի դպրոցը: Սակայն նրան մերժել են՝ ասելով, թե «չափազանց անտաղանդ է»:
3. Նրա կարիերան զարգանում էր տիեզերական տեմպերով: 11 տարեկանում նա նկարահանել էր 9 ր տեւողությամբ վեսթերն, որով բոյսքաութի նշան էր վաստակել: 16 տարեկանում նա 500 դոլար բյուջեով նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը, իսկ արդեն 22 տարեկանում դարձավ ամենաերիտասարդ ռեժիսորը, որը երկարաժամկետ պայմանագիր կնքեց հոլիվուդյան խոշորագույն կինոստուդիաներից մեկի հետ:
4. Հենց «Ծնոտները» ֆիլմից սկսվեց նրա՝ մինչ օրս չմարող հոլիվուդյան դարաշրջանը: Սփիլբերգի բաղադրատոմսը վերստեղծելու փորձերը կանոնավոր դարձան, սակայն քչերին էր հաջողվում նրանից առաջ անցնել: «Ծնոտներից» հետո վարձույթում ամենաշահութաբերը դարձան «Այլմոլորակայինն» ու «Յուրյան ժամանակաշրջանի պարկը»: 2014-ի դեկտեմբերի դրությամբ Forbes-ը նրա կարողությունը գնահատում էր 3.6 մլրդ դոլար:
5. Սթիվեն Սփիլբերգն այսպես կոչված Նոր Հոլիվուդի (1960-ի վերջից 1980-ի սկիզբ) ամենահաջող ներկայացուցիչն էր, որը միավորում էր այդ ժամանակաշրջանի ամենահայտնի կարեւորագույն ռեժիսորներին: Այս շրջանում նա կյանք տվեց «Ինդիանա Ջոնսին»:
6. «Ես ջանում եմ իմ ֆիլմերը դարձնել այնպիսին, ասես դրանք տարբեր ռեժիսորներ են նկարահանել: Ես չեմ ուզում իմ վարքագիծը պարտադրել օտար նյութին, ուստի ես փորձում եմ այն անընդհատ փոխել»,- մի անգամ ասել էր Սփիլբերգը: Նա 1980-ականներին սկսեց փոխել դիապազոնը եւ նկարահանեց «Մանուշակագույն դաշտերի ծաղիկները» եւ «Արեւի կայսրություն» պատմական դրամաները:
7. Սփիլբերգի դրամատիկ հավակնություններն իրենց գագաթնակետին հասան «Շինդլերի ցուցակը» ֆիլմում, որը նվիրված էր գերմանացի գործարար Օսկար Շինդլերին, ով իր կարողությունը նվիրաբերեց Հոլոքոստի ժամանակ հարյուրավոր հրեաների կյանքը փրկելու համար: Սփիլբերգն այն առաջարկում էր մեկ Պոլանսկուն, մեկ Սքորսեզեին, սակայն ի վերջո կամքը հավաքեց եւ դրա համար արժանացավ «Օսկարի» լավագույն ռեժիսուրա եւ տարվա ֆիլմ անվանակարգերում:
8. Սթիվեն Սփիլբերգն իրական ասպետ է: Նրան 2001-ին ասպետ էր օծել թագուհի Եղիսաբեթը «բրիտանական կինոարտադրության զարգացման գործում անգնահատելի ավանդի համար»:
9. «Շինդլերի ցուցակը» ֆիլմի վարձույթի համար Սփիլբերգը ոչ մի կոպեկ չի վերցրել: Նա հայտարարեց, որ դրանք արյունոտ փողեր են եւ ամբողջ հսկայական գումարը փոխանցեց Հոլոքոստի ֆոնդին:
10. Սփիլբերգը լուրջ վախենում է Լոս Անջելեսի երկրաշարժերից, այդ պատճառով ամեն դեպքում պատրաստի մոտոցիկլ է պահում գրասենյակի մոտ:





























