Չինաստանի ռազմածովային ուժերը Հարավչինական ծովի միջազգային ջրերում տիրացել են ստորջրյա անօդաչու սարքին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
ԱՄՆ-ը պահանջել է, որ անօդաչուն, որն օգտագործվում է ջրի մակարդակը եւ աղիությունը չափելու համար, վերադարձնեն: Անօդաչուն որսացել են Ֆիլիպինների արեւմտյան ափից մոտ 50 մղոն (80 կմ) հեռավորությամբ:
Չինացիները անօդաչուն որսացել են դեկտեմբերի 15-ին անմիջապես այն բանից առաջ, երբ ԱՄՆ ՌԾՈւ օվկիանոսագրական նավն այն պետք է նավ բարձրացներ:





























