Ճապոնիայի Օսակա քաղաքում L’éclat բուտիկի շոկոլադագործ Մոտոհիրո Օկայը տղամարդու կոշիկների հավաքածու է ստեղծել շոկոլադից: Կոշիկները զարմանալի իրական տեսք ունեն՝ լաքապատ կաշին, ներբանը եւ քուղերը չեն տարբերվում իրականից: Հավաքածուն տարբեր երանգների է՝ մուգ շագանակագույն, բաց շագանակայուն եւ կարմրա-շագանակագույն:
Կոշիկները 26 սմ երկարություն ունեն, այսինքն՝ 40 չափի են: Ամեն զույգի հետ մի տարա շոկոլադ եւ գդալ են տալիս: Արտադրվել է 9 զույգ շոկոլադե կոշիկ՝ յուրաքանչյուրը 258 դոլար արժողությամբ, փոխանցում է Kedem-ը:





























