Աշխարհի բոլոր լճերի ընդհանուր ափամերձ գոտին չորս անգամ ավելի երկար է համաշխարհային օվկիանոսի ափամերձ գոտուց, իսկ դրանց ջրերը բավարար են՝ երկիրը մեկ մետր հաստությամբ շերտով պատելու համար: Vokrugsveta-ի փոխանցմամբ՝ լճերի մասին այս եւ այլ հետաքրքիր փաստեր են ներկայացրել կանադացի գիտնականները:
Մաքգիլի համալսարանի աշխարհագրագետները մոլորակի բոլոր լճերի տվյալների ամբողջական բազա են ստեղծել՝ դրանում ներառելով ավելի քան 1.4 մլն ջրամբար: Գիտնականները հաշվարկները հիմնված են արբանյակային տվյալների եւ մաթեմատիկական մոդելավորման վրա:
Մոլորակի բոլոր լճերի ընդհանուր ծավալը գերազանցում է 180 հազար խորանարդ կիլոմետրը: Գիտնականների հաշվարկով՝ դրանց ափամերձ գոտին կազմում է շուրջ 7 մլն կմ, ինչը գրեթե 20 անգամ ավելին է, քան Երկրից մինչեւ Լուսին տարածությունը:
Ամենաշատ լճերը՝ շուրջ 900 հազար, գիտնականները գտել են Կանադայում:





























