Քվինսլենդի համալսարանի գիտնականները հայտնել են այն մասին, որ իրենց հաջողվել է գտնել ժամանակի մեջ ճամփորդելու հնարավորության գիտական ապացույցները, հայտնում է Informing–ը։
Քվանտային փորձեր անցկացնելու ժամանակ նրանց հաջողվել է հայտնաբերել, որ նույնատեսակ ֆոտոնները կարող են փոխգործակցել իրար հետ տարբեր ժամանակահատվածներում։ Բայց ինչպես նշում են հեղինակները, դեռ պետք է լուծել փակ ժամանակաձեւ կորի գոյության խնդիրը։ Դա, ըստ գիտնականների, այն գիծն է, որով շարժվում է նյութական մասնիկը։ Բայց այդ կորի կառուցվածքի առանձնահատկությունները թույլ են տալիս մասնիկը վերադարձնել այն վայրը, որտեղից այն սկսել էր իր ճանապարհը։ Հենց մշակվի մեթոդաբանությունը, որը կկարողանա ազդել այդ կորի հատկությունների վրա, մարդկությունը կկարողանա ճամփորդել ժամանակի մեջ։
Միաժամանակ մասնագետները նշում են, որ դեպի անցյալ ճամփորդությունները կարող են ժամանակային պարադոքս առաջացնել, որն աղետալի հետեւանքներ կունենա, ընդհուպ մինչեւ մարդկության ոչնչացում։



























