Թուրքական Hurriyet–ի թղթակից Աբդուլքադիր Սելվին գրել է, թե Անկարայում ՌԴ դեսպանին սպանած ոստիկան Մեւլութ Մերթը մասնակցել է նախագահ Էրդողանի մոտ 8 հանդիպումներին։
Թուրք լրագրողը նշել է, թե բավականին հետաքրքիր է, թե նման անձը ինչպես է կարողացել հայտնվել նախագահին ուղեկցող ոստիկանների շարքում։
Hurriyet–ի լրագրողը նաեւ շեշտել է, թե հեղաշրջման փորձի առավոտ Մեւլութ Մերթը ոստիկանությունից մեկ օրով թույլտվություն էր վերցրել։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու եւս երկու հոգի։




























