Հարավաֆրիկյան Լիմպոպոյի նահանգում տղամարդկային պոտենցիան մեծացնելու ցանկությունը երեք եղբայրների համար ողբերգական ավարտ է ունեցել։ Ընտանիքի վրա դրված անեծքի պատճառով իմպոտենտ դարձած երեք երիտասարդները կոկորդիլոսի կեր են դարձել, որին փորձել են բռնաբարել շամանի հրահանգով, հայտնում է Newsru–ն։
Վշտից խեղդված հայրը Mzansi Live–ին հայտնել է, որ «մուֆի» կոչվող թալիսմանը, որը պետք է պաշտպաներ տղաներին գիշատչի հարձակումից, նրանց տվել էր շամանը եւ հանձնարարել հերթով բռնաբարել կոկորդիլոսին։ «Անհայտ պատճառներով» թալիսմանը չէր աշխատել, եւ կոկորդիլոսը պատառոտել էր տղաներին։
Նրանց հարազատները պնդում են, որ շամանի նկատմամբ որեւէ մեղադրանք չեն ներկայացնում, քանի որ հայտնի են շատ դեպքեր, երբ հաջողված փորձի ժամանակ իմպոտենցիայի խնդիրը լուծվել է։
Երկու տղաների մարմինները հայտնաբերել են, իսկ երրորդին, ըստ երեւույթին, ամբողջովին կերել է կոկորդիլոսը։





























