2016-ի տվյալներով կառավարությունը առնվազն 1 տրլն 72 մլրդ դրամ հարկ եւ տուրք կհավաքի (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 2,22 մլրդ դոլար): Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ այս ցուցանիշներին հնարավոր է հասնել հաշվի առնելով անգամ Վերին Լարսի անցակետում բեռնատարների մի քանի օրվա կայանելը եւ որպես հետեւանք ապրանքների արտահանման եւ իրացման ուշացումները:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Պետական բյուջեի ծախսերն ակնկալվում են 1 տրլն 432 մլրդ մակարդակում: Տարվա ամփոփիչ տվյալներով՝ այս ցուցանիշը կճշտվի: 2016-ի պլանի համաձայն՝ բյուջեի եկամուտների ընդհանուր ծավալը նախատեսված է 1 տրլն 186,3 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 377 մլրդ դրամ: Սակայն հետո հարկերի հավաքումը պլանից հետ մնաց, նաեւ այն պատճառով, որ նվազագույն ՀՆԱ-ն ցածր ինֆլյացիայի պատճառով 300 մլրդ դրամով կրճատվեց:





























