Ստեփանակերտում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից հիմնված՝ ստվարաթղթե արկղերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

ԼՂՀ Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Հոլդինգ» ընկերության նոր արտադրության հիմնումն Արցախում եւ նշել, որ այն ոչ միայն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծման կարեւոր գործին, այլեւ  միտված է Արցախում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մասնավորապես, տեղական արտադրանքը նրանց մեծապես կօգնի խնայել ժամանակն ու միջոցները:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Գրանդ Հոլդինգ»-ի մեջ մտնող ընկերությունների կողմից Արցախի տնտեսության մեջ կատարվող ներդրումները բիզնեսի եւ հայրենասիրության համադրման լավագույն  օրինակներից են: Արցախի իշխանությունները միշտ էլ բարձր են գնահատել Վարդանյան ընտանիքի կողմից ցուցաբերած վերաբերմունքը հայրենիքի արցախյան հատվածի հանդեպ: Այս առթիվ, կուզեի ընդգծել, որ ԼՂՀ կառավարությունը համապատասխան պայմաններ է ապահովում ՓՄՁ զարգացման համար եւ պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Արցախում ներդրումներ կատարող ցանկացած ընկերության»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

Ա. Հարությունյանը, գործարար Միքայել Վարդանյանի ուղեկցությամբ, շրջել է նորաբաց արտադրամասում, ծանոթացել արտադրական հնարավորություններին եւ հետաքրքրվել տեղական ընկերությունների հետ համագործակցության աշխատանքներով:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին