Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը հարձակում է Ռուսաստանի վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Դա առաջին հերթին հարձակում էր Ռուսաստանի վրա, ռուս–թուրքական հարաբերությունների վրա։ Կխանգարի՞ արդյոք դա ռուս–թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Ոչ, չի խանգարի, քանի որ մենք հասկանում ենք ռուս–թուրքական հարաբերությունների կարեւորությունն ու նշանակությունը, ամեն կերպ ձգտելու ենք զարգացնել դրանք»,– աել է Պուտինը։
Թուրքիայում ՌԴ դեսպանը սպանվել էր դեկտեմբերի 19-ին: Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել է ոստիկանության աշխատակից Մեւլյութ Մերթ Ալթընթաշը, որը վնասազերծվել է անվտանգության ուժերի կողմից:





























