Երեւանում այսօր` դեկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել լրագրողների եւ լրատվամիջոցների համար «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) կողմից հայտարարված մրցանակաբաշխությունը:

Մրցանակի է արժանացել նաեւ NEWS.am լրատվական գործակալության ֆոտոլրագրող Արսեն Սարգսյանը «ԱմենաCOAF-ական լուսանկարը» անվանակարգում:

Նշենք, որ հիմնադրամն ուսումնասիրել էր այս տարվա հուլիսի 15-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան եւ արցախյան լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը՝ նաեւ հետեւյալ անվանակարգերում.

• COAF-ին ամենաշատն անդրադարձող լրատվամիջոցը

• Ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակը

• Գյուղական խնդիրներն օբյեկտիվ ներկայացնող լրատվամիջոցը

• Ամենահուզիչ հոդվածի հեղինակը

Անկախ ժյուրիի կազմում տարբեր ոլորտների մասնագետներ էին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիագրագիտության մասնագետ/ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյան, ՀՕՖ երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյան, ԵՊՀ մասմեդիակենտրոնի մագիստրոսական ծրագրի ղեկավար Անուշ Մարտիրոսյան, ֆոտոժուռնալիստ Հակոբ Բերբերյան։ Մրցույթն իր խորհուրդներով ուղղորդել է մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։