ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ գալիք տարի ակնկալում է ԱՄՆ-ի հետ միջպետական հարաբերությունների փոփոխություններ, այդ թվում փոխգործակցության հարթում անվտանգության ու տնտեսության ոլորտներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր միջպետական հարաբերությունների փոփոխությունները, անցում նորմալ պետական փոխգործակցության՝ մեր երկրների ու ամբողջ աշխարհի առաջ կանգնած խնդիրների լուծման համար՝ նախեւառաջ անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը վերաբերող հարցերում։ Մենք համատեղ աշխատանքի համար շատ թեմաներ ունենք»,- ասել է Պուտինը լրագրողներին մամուլի ասուլիսից հետո ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է նա ակնկալում ԱՄՆ հետ հարաբերություններից 2017 թվականին։





























