Մշտական բնակության վայր չունեցող 60-ամյա Ս. Դանիելյանը դեկտեմբերի 23-ին ցրտահարված տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հիվանդանոցից հայտնեցին, որ նա առաջին անգամ չէ, որ հայտնվում է հիվանդանոցում. «Բռնության հետքեր չկան կնոջ վրա, նա ծեծի չի ենթարկվել, այդ կինն ուղղակի հարբեցող է, ալկոհոլը չարաշահելու սովորություն ունի ու առաջին անգամը չէ, որ հայտնվում է հիվանդանոցում»,-ասաց նրան բուժող բժիշկը:




























