ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Բոստոնի լաբիրինթոս» եւ «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները:

«ԲՈՍՏՈՆԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Բոստոնի լաբիրինթոս» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը եւ քաղաքի համայնապատկերը: Շրջագծով «BOSTON USA», «ԱՄՆ ԲՈՍՏՈՆ» մակագրություններն են եւ ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:

Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը` 5000 դրամ, մետաղը եւ հարգը՝ արծաթ 925, Քաշը՝ 62,2 գ., ձեւը՝ անհատական, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ հարթ, տպաքանակը՝ մինչեւ 2000 հատ։ Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՎԱԱԼՍԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

«Վաալսի լաբիրինթոս» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծովմակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, իսկ ներքեւի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձան:

Շրջագծով «VAALS NETHERLANDS», «ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ ՎԱԱԼՍ» մակագրություններն են եւ ազգային զարդանախշ: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են: Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:

Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը՝ 5000 դրամ, մետաղը եւ հարգը՝ արծաթ 925, քաշը՝ 62,2 գ, ձեւը՝ անհատական, որակը՝ պրուֆ, դամաշուրթը՝ հարթ, տպաքանակը՝ մինչեւ 1500 հատ։

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում: