Բնակչության մեկ շնչին բաժին հասնող համախառն արտադրանքով մարզերը Երեւանից 2 անգամ ավելի աղքատ են: Դեկտեմբերի 26-ին կայաված տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Երեւանում այն կազմում է շուրջ 3.770 դոլար, Շիրակի մարզում, որն առավել ապահովվածներից է, շուրջ 2.100 դոլար: Նման անհավասարակշռության պայմաններում երկիրը չի կարող զարգանալ:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«Այդ պատճառով մենք պետք է կենտրոնանանք ավելի պակաս ապահովված համայնքների եւ շրջանների ուղղությամբ, այդ թվում՝ հեռավոր եւ բարձրլեռնային»,- հայտարարեց նա:





























