ՀՀ կառավարությունը նորից քննարկում է որոշ նախարարություններ Գյումրի տեղափոխելու հարցը։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Հիմա ուսումնասիրվում են տեղափոխության հարցերը, այդ թվում՝ հնարավոր ծախսերը։ Եզրակացությունը կպատրաստվի 2017 թվականին, հավելեց նա։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«Հաշվարկում ենք վարչական շենքերի ծախսերը, աշխատակազմի տեղափոխության ծախսերը։ Ուզում ենք հասկանալ, թե կարող են արդյոք տեղափոխվել աշխատակիցները, եւ ում է հնարավոր հրավիրել հենց Գյումրիից։ Կառավարությունը մեզ հանձնարարել է հիմնավորում պատրաստել, որը մենք ավարտին կհասցնենք եկող տարի»,– ասաց Լոքյանը։
Նախարարությունների տեղափոխության հարցը քննարկվում էր դեռ 7-8 տարի առաջ։ Նախատեսվում էր տեղափոխել Մշակույթի եւ Քաղաքաշինության նախարարությունները։
Եկող տարի շինարարությունը կավարտվի, բայց հարցը դեռ օրակարգում է մնում։ «Մտածում ենք այդ երկու նախարարությունների, ինչպես նաեւ Գյուղատնտեսության նախարարության ու եւս մեկի մասին»,– հավելեց նախարարը։





























