ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով` իր մշակույթի նախարարի պաշտոնում եղած ժամանակահատվածում սայթաքումներ թույլ չի տվել: Այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ասաց, որ ընդամենը երեք ամիս է այս պաշտոնում եւ դեռ շատ անելիքներ ունի:

«Սայթաքումները դուք կարող եք նկատել, ոչ թե ես: Իմ կարծիքով սայթաքումներ չեն եղել»,-ասաց նա:

Նշենք, որ Արմեն Ամիրյանը ՀՀ մշակույթի պաշտոնում է նշանակվել սույն թվականի սեպտեմբերի 27-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնը: