Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 02.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շերամի փողոցի թիվ 90 շենքի մոտակայքում այրվում է մթերային խանութ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շերամի փողոցի թիվ 111/6 հասցեում գտնվող մրգի եւ բանջարեղենի խանութում այրվել են պլաստմասսե արկղեր, խանութի օդափոխիչը, կախովի առաստաղը եւ փայտյա դարակներ (50 քմ). ծխահարվել է սեփականատեր 36-ամյա Ա. Կ.-ն, ում հոսպիտալացրել են Արմենիա ՀԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժ.ամը 2.53-ին, մարվել՝ 03.07-ին:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























