Իսլամական համերաշխության IV խաղերը Ադրբեջանին 100 մլն դոլար կարժենան: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի երտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Իսլամական համերաշխության IV խաղերի բյուջեն 100 մլն դոլար է կազմում: Այս գումարից 60 մլն-ը հատկացվել է 2016-ին, մնացած 40 մլն-ը կօգտագործվի 2017 թվականին»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ ծախսերի զգալի մասը կապված է Իսլամիադայի բացման եւ փակման պաշտոնական արարողությունների անցկացման հետ: