2016 թ սկզբից «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը կատարել էշուրջ 3,4 միլիարդ դրամի հատուցում: Այդ մասին դեկտեմբերի 28-ին լրագրողներին ասաց ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը: (ֆոտոռեպորտաժ)
Նախորդ ամիսների նախնական արդյունքներով, ընկերության ակտիվները կազմում են շուրջ 11 մլրդ դրամ, իսկ հավաքագրված ապահովագրավճարները՝ շուրջ 8,5 մլրդ դրամ: Ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 400 մլն դրամ:
Ընկերության անձնակազմը 267 հոգի է՝ սրան գումարած 1000-ից ավելի գործակալ: Ընկերությունը սպասարկում է 1 300 կազմակերպություն եւ 200 հազարից ավելի անհատներ:
Անցնող տարում ԱՊՊԱ եւ ԿԱՍԿՈ ապահովագրատեսակներով ընկերությունը բավարարել է հատուցման դիմումների 98,4%-ը: Առողջության ապահովագրության գծով բավարարվել է դիմումների 99%-ը:
Ընդ որում, վերջին եռամսյակում ընկերությունը զգալիորեն ավելացրել է հատուցումները՝ կախված ՃՏՊ-ների քանակի հետ: Տարեւvերջին, երբ եղանակը վատանում է, պատահարները սովորաբար աճում են, բայց այսպիսի ձմեռ ընկերությունը 6 տարի է՝ չի ունեցել: «Այս պատճառով անցկացնում ենք ակտուարական հաշվարկներ, որպեսզի ստանանք վարորդների վարքագծի համալիր գնահատական», - ասաց Մելիքսեթյանը:
Երկրորդ պատճառը 2016 թ սեպտեմբերից ԱՊՊԱ պարզեցված հայտարարագրերի ընդլայնումն է (50-ից մինչեւ 100 հազար դրամ): Իսկ ապրիլից նախատեսվում է անցում ԱՊՊԱ հատուցումների ուղիղ վճարմանը, երբ հաճախորդը հատուցում կստանա անմիջապես իր ապահովագրի կողմից: «Ասել կուզի՝ աճախրդի համար է՛լ ավելի կարեւոր կդառնա սպասարկման որակը: Մենք դրան լիովին պատրաս ենք», - ընդգծեց Մելիքսեթյանը:
Ապահովագրության 10 հիմնական տեսակներով «Ինգո Արմենիան» Հայաստանի շուկայում առաջատարն է 7-ում՝ Կասկո, պատասխանատվության ապահովագրություն, դժբախտ պատահարների, տուրիստական, օդանավերի, գույքի, առողջության ապահովագրություն:
Պատասխանատվության դասում խոսքը գնում է ԱՊՊԱ-ից տարբերվող ապահովագրատեսակների մասին՝ շինմոնտաժային աշխատանքների, ընդհանուր քաղաքացիական պատասխանատվության եւ այլն:
2017-ին ընկերությունը նխաատեսում է զարգանալ երեք հիմնական ուղղություններով:
1. Ընդլայնել ԱՊՊԱ օնլայն համակարգով գործարքները: Սրա շնորհիվ «Ինգո Արմենիայի» հաճախորդները կարող են առցանց կնքել ապահովարության պայմանագիր եւ կատարել վճարում: Ընկերությունը կառաջարկի նաեւ այլ նոր հնարավորույուններ՝ ծառայությունները էլեկտրոնային հարթակով ստանալու համար:
2. Հաճախորդները կկարողանան մասնակցել հատուցման նիստերին, ինչը հատուցումների գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ:
3. Ֆիզիկական անձանց կառաջարկվեն նոր պրոդուկտներ: Արդեն մշակվել է եւ եկող տարի կներկայացվի ֆիզանձանց առողջության կամավոր ապահովագրություն:
Այստեղ, նշեց Մելիքսեթյանը, կկիրառվի աստիճանական ներգրավման մոտեցում: «Համագործակցելով հաճախորդի հետ երեք տարի՝ մենք կտիրապետենք նրա ողջ բժշկական պատմությանը: Այսինքն՝ նախկինում ծագած հիվանդությունների ապահովագրության հարցը էապես կպարզեցվի:
Սակագների մասին կխոսենք քիչ ուշ, բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ աշխատող մարդու գրպանին դրանք հարմար կլինեն, - ընդգծեց «Ինգո Արմենիայի» տնօրենը:




























