Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակումը բանակի քաղաքացիկան վերահսկողության ուժեղացման տեսանկյունից գլոբալ փոփոխություն է: Այս մասին դեկտեմբերի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ գիտության, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Դավթյանը:

Պատգամավորի խոսքով՝ դա ազդակ է եւ կոնկրետ քայլ՝ ինչպես ապրիլյան պատերազմից դասեր քաղելու, այնպես էլ երկրի հետագա զարգացման առումով:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կադրային զինվորական Սեյրան Օհանյանը փոխարինվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանով: