ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:
Երեւան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
Մարալի-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30մ:
Սարավանի եւ Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:





























