Ապրիլյան իրադարձությունները Հայաստանի համար յուրատեսակ լյուստրացիա դարձան՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության տեսակետից: Այս մասին դեկտեմբերի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պարզվեց, թե իրականում ովքեր են Հայաստանի ռազմավարական դաշնակիցները, ով է իրականում մեզ օգնում, իսկ ով՝ Ադրբեջանին: «Բոլորի հիշողություններում թարմ է Դմիտրի Ռոգոզինի՝ «փսլինքի» մասին հայտարարությունը եւ մայիսին Երեւանում անցկացվելիք ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի բոյկոտը ԵՏՄ երկրների վարչապետների կողմից՝ Ադրբեջանին չվիրավորելու համար»,- ասաց Անժելա Խաչատրյանը: