Հայաստանում տուրիզմի զարգացման մասշտաբները ֆանտաստիկ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Նրա խոսքով՝ Տնտեսական տեսանկյունից բրիտանական բիզնեսն արդեն իսկ ակտիվ է Հայաստանի բազմաթիվ ոլորտներում՝ բանկայինից սկսած, ինչպես օրինակ՝ HSBC-ն, շինարարությամբ, մանրածախ առեւտրով եւ դեղագործությամբ վերջացած: «Մեր նպատակների մեջ է մտնում նաեւ կայուն տուրիզմի զարգացման ոլորտում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի տնտեսական համագործակցության խորացումը: Հայաստանում տուրիզմի զարգացման մասշտաբները ֆանտաստիկ են. դուք մշակույթի, ժառանգության տեսակետից առաջարկելու շատ բան ունեք: Մեր համագործակցությունն ուղղված է Հայաստանի իշխանություններին օժանդակելու ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանին ներդրողների համար ավելի գրավիչ կդարձնի, ինչպես նաեւ բրիտանական բիզնեսի հետ աշխատելուն, որպեսզի այն այստեղ հատուկ հնարավորություններ տեսնի»,– ասել է դեսպանը։




























