Դեկտեմբերի 29 լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Սույն թվականի դեկտեմբերի 29 լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել: ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ, իսկ ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ տեղեկությունների, տվել է մինչեւ 7 զոհ։





























