Երեւանում, դեկտեմբերի 29-ին, ժամը 12։30-ի սահմաններում Երեւան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Toyota Camry մակնիշի 013 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 28-ամյա Արկադի Մ.) վրաերթի է ենթարկել 14-ամյա Սերգեյ Ղ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթից հետո Toyota Camry-ն բախվել է հանդիպակաց ուղեմասում կայանված Ford մակնիշի 616 CC 16 համարանիշի բեռնատարին։

Վրաերթի հետեւանքով Սերգեյ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Նրան այդ կենտրոն է տեղափոխել Toyota Camry-ի վարորդը, իսկ հետո շտապօգնության ավտոմեքենան երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում եւ այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, իսկ վարորդ Ա. Մկրտչյանը աշխատում է պատգամավորի խորհրդական։ Վրաերթի ենթարկվածն էլ սովորում է Երեւանի թիվ 20 միջնակարգ դպրոցում։