ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկի եւ Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 20 մ:

Վայքի ավտոճանապարհներին, Վարդենյաց եւ Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։