ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր»  ավտոճանապարհներին եւ Շիրակի մարզում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ժամը 09.30-ի դրությամբ, Արագածոտնի մարզի Թալին եւ Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում  տեղում է ձյուն: