Լիբանանի կոռուպցիայի դեմ պայքարի նախարար Նիկոլա Թուեյնին դեկտեմբերի 31-ին այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսին: Հանդիպման ներկա է եղել նաեւ Լիբանանի Էկոնոմիկայի նախկին նախարար՝ Վրեժ Սապունջյանը:
Մեծի Տանն Կիրլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի այցելության հիմնական նպատակն էր ստանալ Նորին Սրբության օրհնությունը՝ կառավարությունում իր ստանձնած նոր պաշտոնին համար: Նախարարը տեսակցության ընթացքում տեղեկացրել է Վեհափառ Հայրապետին իր առաջիկա ծրագրերի եւ աշխատանքների մասին:
Վեհափառ Հայրապետը իր հերթին շնորհավորել է նորանշանակ նախարարին, ինչպես նաեւ իր բարեմաղթություններ է հայտնել 2017 թվականին Լիբանանի խաղաղության եւ բարգավաճման համար։





























