Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Երեւանում գրանցվել է 5 ավտովթար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նրա խոսքով՝ ավտովթարներից մարմնական վնասվածքներ են ստացել 8 մարդ, մահվան ելքով դեպքեր չկան:
«Մի ավտովթար էլ տեղի է ունեցել Սպիտակ քաղաքում, կա 2 տուժած: Մահվան դեպքեր չկան»,- ասաց Ջանոյանը:
Հունվարի 1-ի ժամը 12-ից այս պահի դրությամբ Երեւանում 2 ավտովթար է տեղի ունեցել: «Մահվան դեպքեր չկան: Մարզերում ավտովթարի դեպքեր չեն գրանցվել»,- հավելեց նա:





























