Երեւանում, այսօր՝ հունվարի 1-ին, 4։40-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի 71 XA 007 համարանիշի ավտոմեքենան (վարորդը 19-ամյա Էդվին Ա.) Աղզումցյան փողոցում «Ռիո գազ» ՍՊԸ-ի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել գազատար խողովակի հենասյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ Արթուր Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, իսկ 18-ամյա Արտյոմ Շ.-ն՝ «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց։