Բավարական Ալպերում արտակարգ իրավիճակում հայտնված զբոսաշրջիկը տագնապի ազդանշան կրակ էր վառել, որը խոշոր հրդեհի է վերածվել: Ոստիկանությունից հայտնել են, որ կրակի բոցերը կլանել են 100 հա մակերեսով անտառն ու մարգագետինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
32-ամյա տղամարդը ընկերոջ հետ գնացել էր Ամանորը Բադ Թյոլց քաղաքի մոտ Յոխբերգ լեռան վրա նշելու: Գիշերը նա անհայտ պատճառով ընկել էր եւ կոտրել ոտքը:
Ուշադրություն գրավելու համար նա կրակ էր վառել, որը բռնկման պատճառ էր դարձել: Փրկարարները տուժածին հիվանդանոց են տեղափոխել:
Այս պահին հրդեհը դեռ չի հաջողվել վերահսկողության տակ առնել:





























